Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Նշավան համայնքում

26 Հոկտեմբեր, 2018 14:46
Արտակարգ դեպք Նշավան համայնքում

Արարատի մարզի Նշավան համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել  անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Ն. Ա.-ին պատկանող անասնագոմի ուղղությամբ։ 3 խոշոր եղջերավոր անասուն սատկել է, ևս 4-ը՝ վիրավորվել։

Shabat.am-ի հետ զրույցում  Նշավանի համայնքապետ Մյասնիկ Հովհաննիսյանի  պատմեց, որ անասունների տերը առավոտյան ժամը 4։00-ին զանգահարել է իրեն և հայտնել, որ անհայտ անձինք կրակել են գոմի վրա։

Հավհաննիսյանի խոսքով  3 անասունները սատկել են, 4-ը վիրավոր էին։ «Այդ մարդը 34 գլուխ անասուն ունի, անասունների տերը համեստ, աշխատող, խելոք տղա է, գյուղում ոչ մի թշնամի չունի»։

«Այս պահին նա ոչ մեկի վրա չի կասկածում, իրավապահները զբաղվում են այդ հարցով, սակայն դեռ ոչ մի նորություն չկա, մենք էլ ենք զբաղվում այդ հարցով, որպեսզի չարագործներին հայտաբերենք»,- ասաց համայնքի ղեկավարը:

«Տուժողը 4 վիրավոր անասուներին մորթել է, քանի որ անասնաբուժն ասել է, որ կսատկեն: Վնասի չափը կազմում է մոտ  2.5 միլիոն»,- ասաց Մյասնիկ Հավհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին