Կարևոր իրադարձություններ

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

24 Հոկտեմբեր, 2018 19:44
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Մի խումբ կալանավորներ դիմում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով կիրռել ավելի մեծ համաներում: Նրանք պարզաբանում են նաեւ խնդրանքի հիմքերը, նամակը ներկայացնում ենք ստորև

Բաց նամակ պարոն ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
( Դատապարտյալների կողմից)

Հարգելի և բոլորիս կողմից շատ սիրելի պարոն Փաշինյան.
Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿՀ-ների կալանավորների և դատապարտյալների անունից խնդրում ենք Ձեզ, որ իրականացնեք ավելի մարդասիրական եւ մասշտաբային համաներում, քանզի կալանավայրերում գտնվող բոլոր դատապարտյալները մեծ ուրախությամբ եւ անսահման ցնծությամբ են ընդունել Ձեր իշխանության գալու փաստը՝ հուսալով, որ Դուք սպասվելիք համաներման նախագիծը ավելի լայն ընդգրկումով ի կատար կածեք։

Իսկ այժմ բոլորս խորը հիասթափություն ենք ապրում , ըստ էության այս համաներումը շատ ավելի վատն է քան 2011 թ-ի , 2013 թ-ի ու ընդհանրապես նախկինում հայտարարված համաներումները։

Համոզված ենք, որ դուք քաջ տեղյակ եք, որ կալանավայրերում գտնվողների 80 տոկոսը դատապարտվել են առանց իրավական հիմքերի ու ապացույցների, էլ չասենք, որ կիրառված պատժաչափերը անհամաչափ են կատարվածին եւ կիրառվել են պատվերով։

Մենք պարզապես սերժական դատաիրավական համակարգի զոհերն ենք, ուստի խնդրում ենք Ձեզ ականջալուր եղեք մեր խնդրանքին. մենք և մեր հարազատները պատրաստ ենք ծառայել մեր ազգին, ուղղել մեր կատարած սխալները ու եթե կան մարդիկ, որոնք իսկապես մեղավոր են՝ տվեք նրանց ( թեկուզև վերջին) հնարավորությունը շտկելու իրենց կատարածը:

 

Լրահոս

Դիտել ավելին