Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

22 Հոկտեմբեր, 2018 23:40
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

РУСАРМИНФО-ն տեղեկացնում է, որ Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված այդ երկրից Հայաստան ներկրվող պողպատե որոշ խողովակների համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի հետ:


Իրենց դիմումի մեջ Ուկրաինայի ներկայացուցիչները պնդել են, որ Հայաստանը պետք է իջեցնի մաքսատուրքերը՝ պնդելով, որ դրանք բարձր են նախատեսվածից ու սահմանվել են սխալ որոշումների հիման վրա: 

Նշվում է, որ նույն բողոքով Ուկրաինան դիմել է կազմակերպությանը նաև Ղրղզստանի ու Ղազախստանի դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին