Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը՝ նոր Ընտրական օրենսգրքի չընդունվելու մասին

22 Հոկտեմբեր, 2018 19:32
Ալեն Սիմոնյանը՝ նոր Ընտրական օրենսգրքի չընդունվելու մասին

Նոր Ընտրական օրենսգրքի՝ Հայաստանի Ազգային ժողովի կողմից չընդունումն ապացույց է, որ ԱԺ-ն պետք է ցրվեր: «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 22-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում չստացավ անհրաժեշտ թվով ձայներ:

«Ապացուցվեց, որ այս ԱԺ-ն պետք է ցրվեր: Ցավում եմ, որ ՀՀԿ խմբակցության մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին: Փաստացի ստացվում է, որ նոր Ընտրական օրենսգրքում մենք ունենալու էինք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել և ավելի շատ քաղաքական ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Նրանք ամեն ինչ արեցին, որ շարունակեն ոչնչացնել քաղաքական դաշտը»,- ասաց Սիմոնյանը:

Նա վստահ է, որ վաղը ՀՀԿ խմբակցության անդամները գալու են և ասեն, որ Հայաստանի ժողովրդի համար ամեն ինչ արել են, սակայն հերթական վատությունն արեցին: Սիմոնյանն ակնհայտ է համարում, որ «Ծառուկյան» դաշիքն ամեն ինչ արեց, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի:

Սիմոնյանի կարծիքով՝ բերվեց օրենք, որը գրեթե բոլորի կողմից գնահատվեց դրական, սակայն ՀՀԿ խմբակցության անդամների կողմից տապալվեց:

Նա չբացառեց, որ կառավարությունն օրենքը նորից կներկայացնի ԱԺ, սակայն չգիտի, թե որքանով է դա հնարավոր ժամանակի առումով:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում չստացավ անհրաժեշտ թվով ձայներ: Կողմ են քվեարկել 56 պատգամավորներ, դեմ՝ 3-ը: Ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին