Կարևոր իրադարձություններ

Հրազդանի ընտրատեղամասից մեկի գրանցամատյանը ոստիկանությունը տարել էր

21 Հոկտեմբեր, 2018 16:46
Հրազդանի ընտրատեղամասից մեկի  գրանցամատյանը ոստիկանությունը տարել էր

Հրազդանի 26/14 ընտրատեղամասից գրանցամատյանը ոստիկանությունը տարել էր: Այս պահին այն հետ է վերադարձվել և գտնվում է ընտրարտեղամասում:

Հանձնաժողովի նախագահ Լալա Վիրաբյանը հայտնել է, որ խնդիրը կապված է եղել այնտեղ գրանցված ընտրողներին օգնողներից մեկի հետ:

Հանձնաժողովի նախագահը նշել է,  որ չնայած ինքը եղել է ընտրատեղամասում, սակայն այդ պահին գրանցամատյանից հեռու է եղել և չի նկատել, որ ոստիկանությունն այն տարել է: Այս մասին տեղյակ է եղել հանձնաժողովի քարտուղարը։

Լալա Վիրաբյանն հատյտնել է, որ միջադեպի հետ կապված այլ մանրամասների նա չի տիրապետում:

 

Լրահոս

Դիտել ավելին