Կարևոր իրադարձություններ

Անհավասար մրցակցություն է եղել. Հրազդանի քաղաքապետի թեկնածու

21 Հոկտեմբեր, 2018 13:13
Անհավասար մրցակցություն է եղել. Հրազդանի քաղաքապետի թեկնածու

Հրազդանի քաղաքապետի 24-ամյա թեկնածու Լեւոն Ստեփանյանը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում իր մրցակից Սեւակ Միքայելյանը («Ելք»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին) վարչական լծակներ է օգտագործել:

«Ինչ-որ չափով անհավասար մրցակցություն եղել է, բայց ոչ մեծ չափերի»,-ասել է նա:

Խոսելով Սասուն Միքայելյանի անձի դերակատարության մասին՝ քաղաքապետի թեկնածուն պատասխանել է. «Սասուն Միքայելյանը մեր քաղաքում որոշ շրջանակներում ունի սիրված եւ ճանաչված վարկանիշ եւ տվյալ շրջանակի մարդիկ, մեծ հաշվով քվեարկելու են ոչ թե Սեւակ Միքայելյանին, այլ որպես Սասուն Միքայելյանի որդու»:

Ստեփանյանը նշել է, որ պարտվելու դեպքում պատրաստ է սեղմել Սեւակ Միքայելյանի ձեռքը:

 

Լրահոս

Դիտել ավելին