Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը հերքում է

20 Հոկտեմբեր, 2018 13:27
 Տարոն Մարգարյանը հերքում է

Այսօր տպագիր մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝  Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակներն ըստ թերթի տեղեկությունների՝ սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: 

Shabat.am-ը կապ հաստատեց Տարոն Մարգարյանի հետ՝ լուրի իսկությունը ճշտելու նպատակով։ Երևանի նախկին քաղաքապետը մեզ հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված տեղեկատվությունը, նշելով, որ  ընտանիքի անդամները շարունակում են ապրել Երևանում, և երեխաները շարունակում են սովորել մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում․ «Մենք շարունակում ենք բնակվել Հայաստանում, և չենք պատրաստվում լքել մեր երկիրը։ Շարունակելու ենք ապրել և գործունեություն ծավալել մայրաքաղաք Երևանում»,- ասաց Մարգարյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին