Կարևոր իրադարձություններ

2018-ի առաջին կիսամյակում 10 հազար մարդ է արտագաղթել

17 Հոկտեմբեր, 2018 23:15
2018-ի առաջին կիսամյակում 10 հազար մարդ է արտագաղթել

Հայաստանի բնակչության թիվը, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, կազմել է 2 մլն 969 հազար 800 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եղել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Ծնելիության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 16 հազար 189 երեխա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 17 հազար 170  երեխա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում բնակչությունը, 2018թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով,  նվազել է 10 հազար  մարդով:

Տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ բնակչության թվաքանակի 10 հազարով նվազումը արտագաղթի բացասական մնացորդի հետևանքն է։ Հայաստանում մտահոգիչ է նաեւ ամուսնությունների թվի նվազումը, ամուսնալուծությունների աճն ու գործազրկության բարձր մակարդակը, որոնց կարգավորման համար ակնկալվում է պետության հետեւողական եւ լուրջ միջամտություն, պետական քաղաքականություն։

 

Լրահոս

Դիտել ավելին