Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը՝ Հրազդանում Ս. Միքայելյանի որդու՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին

17 Հոկտեմբեր, 2018 19:57
Փաշինյանը՝ Հրազդանում Ս. Միքայելյանի որդու՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին

Արմավիրում լրագրողների հետ զրույցում  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում վարչապետը սատարում իր կուսակիցներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է, ասաց՝

«Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր  կարծիքով  լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ այս փուլում:

Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարից՝ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:

 

Լրահոս

Դիտել ավելին