Կարևոր իրադարձություններ

Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ. Վահրամ Բաղդասարյան

17 Հոկտեմբեր, 2018 17:09
Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ. Վահրամ Բաղդասարյան

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` նշել է.

‹‹Մենք կառավարության հետ պայմանավորվել ենք, որ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկենք մեր առաջարկությունները եւ այդ քննարկման արդյունքում կկայացնենք որոշում››:

«Մենք չենք շտապում, հանգիստ քննարկում ենք, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ, դա հետագա բոլոր ընտրությունների ճակատագրի հետ կապված սահմանադրական օրենք է: Մենք պետք է կարողանանք շատ մանրակրկիտ քննարկել եւ նախկինում թույլ տված սխալները չկրկնել»,-ասել է նա:

Ըստ Բաղդասարյանի` պայմանավորվել են նաեւ,որ  առաջինից երկրորդ ընթերցման ժամկետը երկարացվի, որպեսզի կարողանան նորմալ առաջարկություններ անել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի բացառել, որ ընտրությունները կարող են լինել նաեւ գործող օրենսգրքով. «Վտանգավոր բան չի լինի հին օրենսգրքով ընտրության գնալը, իրենք էլ են դա նշում: Նախընտրելի է, որ Ընտրական օրենսգիրքը լինի այնպիսին, որ խոցելի չլինի, նաեւ կառավարության ծրագրում խոստացած կետերը իրականացվեն՝ ցուցակների մաքրում, ցուցակների կրճատում, տեխնիկական սարքերով հագեցում»:

 

Լրահոս

Դիտել ավելին