Կարևոր իրադարձություններ

Շանթ Հարությունյանը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվել

16 Հոկտեմբեր, 2018 10:30
Շանթ Հարությունյանը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվել

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյան հայտարարել է, որ հայրը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվելու տարբերակին։
«Ես չգիտեմ՝ այդ ընթացակարգը ինչպես է լինում, բայց եթե իր համաձայնությունը հարցնեն, ապա հայրս համաձայն չէ։ Նա չի համաձայնվելու համաներմամբ ազատ արձակվել։ Հայրս քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի գործի վերաքննության և արդարացման ճանապարհով»,- ասել է Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ազատության մեջ հայտնվելը նշանակում է, որ նա ընդունում է իր մեղքը և համաներմամբ է միայն ազատ արձակվում։

 

Լրահոս

Դիտել ավելին