Կարևոր իրադարձություններ

Մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ. Կոմանդոսը՝ Խանդոյանի մասին

14 Հոկտեմբեր, 2018 20:21
Մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ. Կոմանդոսը՝ Խանդոյանի մասին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը:

Ներկա էին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ այլ զինվորականներ: Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով Արայիկ Խանդոյանը քաջ էր, զինվորականը հուզվեց Խանդոյանի մասին խոսելիս. «Նա մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ: Այնպիսի լուծումներ, որ բոլորս միշտ համաձայնվում էինք նրա հետ: Արայիկի համար չկար ավելի մեծ պատիվ, քան իր պետությանն ու ժողովրդին ծառայելը»: 


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին