Կարևոր իրադարձություններ

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

14 Հոկտեմբեր, 2018 12:31
Երևանի կենտրոնում  կրակոցներ են հնչել

Երեւանի կենտրոնում երեկ՝ հոկտեմբերի 13–ին, կրակոցներ են հնչել. ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի «Նորատուսցի Արան»։

Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը, ըստ որի՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ակումբում կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Արա Բանդուրյանը, որը հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Նորատուսցի Արա», մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել։

 

Լրահոս

Դիտել ավելին