Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք Հանրապետական մարզադաշտում

13 Հոկտեմբեր, 2018 22:29
Հեղինակ՝ Զոհրաբ Եգանյան
Ծեծկռտուք Հանրապետական մարզադաշտում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի հերթական խաղում պարտվեց կարգով ցածր Ջիբրալթարի ընտրանին:

Հանրապետական մարզադաշտի արևելյան տրիբունայում տեղի ունեցավ ծեծկռտուք երկրպագուների ու «կարմիր բերետավորների» միջև: Դժգոհ լինելով խաղի խայտառակ արդյունքից՝ երկրպագուները պլաստիկ շշեր նետեցին դեպի խաղադաշտ:

Իրավապահները բիրտ կերպով արձագանքեցին երկրպագուների վրդովմունքին: Միջադեպը տևեց մոտ տաս րոպե: Ըստ նախնական տեղեկությունների՝ բերման ենթարկվածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին