Կարևոր իրադարձություններ

«Մենք լիահույս ենք, որ Ձեր եռանդուն ջանքերն այս նոր առաքելության մեջ կտան իրենց բարի պտուղները »

13 Հոկտեմբեր, 2018 16:24
«Մենք լիահույս ենք, որ Ձեր եռանդուն ջանքերն այս նոր առաքելության մեջ կտան իրենց բարի պտուղները »

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այսօր իր ելույթում նշել է.

«Առաջնորդն ու ժողովուրդն այնպես պետք է սիրեն միմյանց, որ դժվար լինի որոշել, թե ով է առավել սիրում, քանզի պետք է ջանալ սիրով միմյանց հաղթել: Առաջնորդը ժողովրդի օգտի համար, իսկ ժողովուրդը՝ առաջնորդի հանգստության և խաղաղության:

Հարգարժան քաղաքապետ, մեր անկեղծ մաղթանքն է, որ Պողոս պատրիարք Ադրեանապոլսեցու «Խրատը» դառնա Ձեր նոր կենսագրության

կարգախոսը:

Գալիք դժվարությունները կկարողանաք հաղթահարել սիրո ամենազոր ուժականությամբ՝ երիտասարդական ավյունով լեցուն, բարոյական մեծ պատասխանատվությամբ՝ կերտելով երևանցիների երազանքի մայրաքաղաքը:

Մենք լիահույս ենք, որ Ձեր եռանդուն ջանքերն այս նոր առաքելության մեջ կտան իրենց բարի պտուղները՝ ի ուրախություն Ձեզ անչափ սիրող երևանցիների: Քա՛յլ արա Երևան, քա՛յլ արա, երևանցի, միասնական քայլով մոտեցիր Աստծուն, հետևիր նրա գծած ճանապարհներին, որը սիրո ճանապարհն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին