Կարևոր իրադարձություններ

Թուրք ֆուտբոլիստը կոտրել է երգիչ Բերքայի քիթը

12 Հոկտեմբեր, 2018 22:16
Թուրք ֆուտբոլիստը կոտրել է երգիչ Բերքայի քիթը

Թուրքիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արդա Թուրանը, կոտրել է երգիչ Բերքայ Շահինի քիթը վերջինիս կնոջ պատճառով ծագած վեճի արդյունքում՝ գրում է CNN Turk-ը։

Շահինը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գիշերային ակումբում հարևան սեղանի մոտ նստած ֆուտբոլիստը մոտեցել է իր կնոջը և ասել, որ բաց չէր թողնի նրա պես աղջկան, եթե ամուսնացած չլիներ։

Երբ Բերքայը ցանկացել է կնոջը տուն ուղարկել, Թուրանը հարվածել է նրա դեմքին և կոտրել քիթը։ Երգչին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա քիթը վիրահատել են։

Պատմության շարունակությունն իսկական մելոդրամա է։ Թուրանը, վերցնելով ատրճանակը, գնացել է հիվանդանոց, ներողություն խնդրել երգչից՝ ասելով, որ չի իմացել, որ նրա կնոջն է մոտեցել, և խնդրել է իր ձեռքի ատրճանակով սպանել իրեն։

 

Լրահոս

Դիտել ավելին