Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմը» դժգոհ էր TNT -ի աշխատանքից և դրա համար փոխեց տնօրենին

11 Հոկտեմբեր, 2018 19:54
«Գազպրոմը» դժգոհ էր TNT -ի աշխատանքից և դրա համար փոխեց տնօրենին

Արթուր Ջանիբեկյանին «Գազպրոմ մեդիա» ենթահոլդինգի իր պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Չեռնիշենկոն: Նշենք, որ Comedy Club Production- ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը,  նախկինում  եղել է  GPM PTB- ի գլխավոր տնօրենն, այժմ նրա պաշտոնը իջեցրել են և նա դարձել է Դիմիտրի Չեռնիշենկոյի առաջին տեղակալը:

«Գազպրոմ Մեդիան» վերջերս գոհ  չէր TNT ղեկավարության աշխատանքից, և այդ նպատակով նախաձեռնել էր վերակազմակերպում, այս մասին  ավելի վաղ հայտնել էին «Կոմերսանտի» աղբյուրները:

 Դմիտրի Չերնիշենկոն բավականին մեծ հաջողությունների է հասել՝ զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ, նրա դերը մեծ է եղել Օլիմպիադաների կազմակերպման և անցկացման հարցում՝ տարիներ շարունակ ղեկավարել է Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքները:

 Դիմիտրի Չեռնիշենկոն ասել է. «Ներդրումներն իրականացվում են մի շարք խոշոր ներդրումային նախագծերում: Հետևաբար, այսօր  մասնակցությունը պետք է լինի ոչ միայն տնօրենների խորհրդի մակարդակով, այլև գործառական մակարդակով »:

Նա եղել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր խորհրդի անդամ:

Նյութը հիմնված է RIA News- ի և հանրային աղբյուրներից ստացվող տեղեկատվության վրա: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին