Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային բանկը երկրներին պատրաստում է համաշխարհային առեւտրի պայմանների վատթարացմանը

11 Հոկտեմբեր, 2018 11:43
Համաշխարհային բանկը երկրներին պատրաստում է համաշխարհային առեւտրի պայմանների վատթարացմանը

Համաշխարհային բանկը (ՀԲ) աշխատում է Չինաստանի եւ բոլոր մյուս անդամ երկրների հետ համաշխարհային առեւտրի պայմանների վատթարացմանը պատրաստվելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աշնանային հանդիպման ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ նրանք պետք է անեն հիմա, որպեսզի պատրաստվեն առեւտրային հարաբերությունների պայմանների վատթարացմանը: Մենք շատ անհանգստացած ենք եւ աշխատում ենք մեր բոլոր երկրների հետ, որպեսզի նրանց պատրաստենք հնարավոր վատթարացումներին»,- ասել է ՀԲ ղեկավարը:

Նա նշել է, որ համաշխարհային առեւտրում իրավիճակը գտնվում է բոլոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների օրակարգում: Ջիմ Կիմի խոսքով, եթե բոլոր երկրները, որոնք այսօր ներգրավված են առեւտրում, բախվեն առեւտրային խոչընդոտների հետ, համաշխարհային աճի տեմպերն, իհարկե, կսկսեն նվազել:

Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Ռոբերտու Աեզվեդուն զգուշացրել էր համաշխարհային առեւտրում լարվածության հնարավոր էսակացիայի  եւ համաշխարհային տնտեսության վրա դրա բացասական ազդեցության մասին: Կազմակերպությունը 2018 թվականին համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը 4.4 տոկոսից նվազեցրել էր մինչեւ 39 տոկոս: Աճի տեմպերի նվազեցումը կապված է նաեւ պատժամիջոցների ազդեցության եւ առեւտրում սահմանափակումների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին