Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11 Հոկտեմբեր, 2018 10:03
Ֆրանսիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, այսօր՝ հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Այնուհետեւ Մակրոնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան է այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին