Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը (ուղիղ)

11 Հոկտեմբեր, 2018 09:02
Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը (ուղիղ)

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Այս պահին գագաթնաժողովն ընդունող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է պատվիրակությունների ղեկավարներին: 

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից: 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք գագաթնաժողովի թեման է՝«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:


Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլող Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին