Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան նշանակել է ինքնասպանությունների կանխման՝ աշխարհում առաջին նախարարին.

10 Հոկտեմբեր, 2018 18:55
Մեծ Բրիտանիան նշանակել է ինքնասպանությունների կանխման՝ աշխարհում առաջին նախարարին.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսին նշանակել է ինքնասպանությունների դեպքերի կանխման նախարարի պաշտոնում: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտնել է The Guardian թերթը, նախաձեռնությունը կոչված է օգնել՝ վերջ դնելու հասարակության մեջ արմատացած բացասական կարծրատիպերին, որոնք մարդկանց խանգարում են օգնության դիմել նման իրավիճակներում։

Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսը՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի նախկին խորհրդարանական տեղակալը, այժմ զբաղեցնում է հոգեկան առողջության պահպանման, անհավասարության եւ ինքնասպանությունների կանխարգելման նախարարի պաշտոնը: «Ես հասկանում եմ՝ որքան ողբերգական, քայքայիչ ու տեւական կարող է լինել ինքնասպանությունների ազդեցությունը ընտանիքի կամ կոլեկտիվի վրա»,-հայտարարել է նախարարը:

«Մենք կարող ենք վերջ դնել նախապաշարումներին, որոնց պատճառով չափազանց շատ մարդիկ են տառապում լռելյայն: Մենք կարող ենք կանխել ինքնասպանության ողբերգությունը, որը չափազանց շատ մարդկանց կյանք է խլում: Եվ մենք կարող ենք մեր երեխաներին տալ հոգեբանական կայունություն, որին նրանք այնքան արժանի են»,-ասված է Մեյի ճառի տեքստում, որը հրատարակության կողմից հրապարակվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ նրա ելույթի նախօրյակին:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության տեղեկատվության համաձայն, 2017 թվականին Միացյալ Թագավորության տարածքում 5821 մարդ ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին, ընդ որում՝ ինքնասպանությունը մինչեւ 45 տարեկան տղամարդկանց մահվան հիմնական պատճառն է Մեծ Բրիտանիայում: Չնայած այն բանին, որ այդ ցուցանիշը ամենացածրերից մեկն է երկրում դիտարկումների ժամանակաշրջանում, վարչապետն անհրաժեշտ է համարում ինքնասպանությունների դեպքերի կանխման համազգային արշավ սկսել: Իշխանությունները նաեւ պատրաստվում են միջոցներ տրամադրել դպրոցականների առողջական վիճակը հսկելու համար, ներառյալ նրանց հոգեբանական վիճակի մոնիթորինգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին