Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կբացվի «Ազնավուր» կենտրոնը

10 Հոկտեմբեր, 2018 18:31
Հայաստանում կբացվի «Ազնավուր» կենտրոնը

Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, հայտնել է, որ ցանկանում է հաստատվել Հայաստանում հոր նպատակները իրագործելու համար: Նիկոլյա Ազնավուրը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ միանգամից համակվեց շատ ուժեղ զգացումով։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 11 -ին Ազնավուրի որդին Երևանում հանդիսավոր կերպով կբացի «Ազնավուր» կենտրոնը, կներկայացնի կենտրոնի նպատակները։ Ծրագրի մտահղացումը Շառլ Ազնավուրինն է, նա ցանկանում էր այսկերպ մարդկանց հետ կիսվել երաժշտությամբ, կինոյով ու ֆրանսերենով։

«Կենտրոնի մի մասը նվիրված է լինելու հորս արվեստին, ավելի շատ ինտերակտիվ միջավայր է լինելու, այլ ոչ սովորական թանգարան: Այցելուներին ողջունելու է հորս ձայնը: Ներկայացվելու են նրա կյանքի կարեւոր շրջանները՝ սկսած ծնողների արտագաղթից մինչեւ նրա հաղթանակը բեմում: Կենտրոնը լինելու է ոչ միայն թանգարան, այլեւ մշակութային, ուսման վայր: Մենք կառաջարկենք ֆրանսերենի ուսուցում, որը հիմնված կլինի հորս ստեղծագործությունների տեքստերի վրա»,- ասել է Նիկոլյան: 

 

Լրահոս

Դիտել ավելին