Կարևոր իրադարձություններ

Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց

09 Հոկտեմբեր, 2018 23:07
Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց

 Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց:

Այս մասին Հայկական ժամանակ-ի հարցին ի պատասխան ասել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը նույնպես դատարան էր բերվել՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: ՀՔԾ-ն մինչեւ այսօր գաղտնի էր պահում, թե ինչ կասկածանք է խոշոր գործարարին առաջադրված: Նրա պաշտպանները գործում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում:

 

Լրահոս

Դիտել ավելին