Կարևոր իրադարձություններ

Ընտրացուցակներից վերջապես դուրս կգան այն մարդիկ, ովքեր վաղուց Հայաստանում չեն բնակվում

09 Հոկտեմբեր, 2018 19:08
Ընտրացուցակներից վերջապես դուրս կգան այն մարդիկ, ովքեր վաղուց  Հայաստանում  չեն բնակվում

ԸՕ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն  ներկայացրել է նախատեսվող որոշ փոփոխություններ, մասնավորապես վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշել է, որ

Սահմանվում է համամասնական ընտրակարգ, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է:

Նվազեցվում է ԱԺ անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար դառնալով 4%, դաշինքների համար 6%:

Սահմանվում է ԱԺ անցնող նվազագույն ուժերի քանակը՝ 3-ի փոխարեն 4 ուժ:

Նվազեցվում է ընտրական գրավը՝ 10 միլիոն դրամ գրավի փոխարեն, 7.5 միլիոն դրամ:

Մոտ 150 հազար մարդ, որոնք վաղուց Հայաստանում չեն, ընտրողների ցուցակից ի վերջո դուրս կգան:

Նախընտրական քարոզչության ընթացքում կավելանա անվճար եթերաժամանակը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Կազմակերպվելու են հեռուստաբանավեճեր, դրանցից առնվազն մեկը՝ ցուցակների առաջին համարներով:

Կանանց քվոտան է թե՛ ավելանում, թե՛ երաշխավորվում, որ կանանց նվազագույն քվոտան կապահովվի ԱԺ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին