Կարևոր իրադարձություններ

Ինձ ոչ ոք չի կարա զաստավիտ անի կամ ոնց ասած` ուժով իմ հետ խոսա

09 Հոկտեմբեր, 2018 15:16
Ինձ ոչ ոք չի կարա զաստավիտ անի կամ ոնց ասած` ուժով իմ հետ խոսա

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը իրեն տեսնում է աjնտեղ, որտեղ՝ ժողովուրդն է: Այս մասին նա ասել է Shantnews.am-ին:

Նախկին պատգամավորը նշել է, որ դեռևս ոչինչ չի կարող ասել, քանի որ տեսնում է՝ ինչ է կատարվում:
«Ես մի բան կարամ ասեմ մենակ, որ Ազգային ժողովում տեսնում եմ, որ բոլորը դեպի, ասենք, ժողովրդավարություն են գնում, ինձ թվում ա` ճիշտը մեկն ա, որտեղ որ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք»,- շեշտել է Մովսիսյանը:

ՀՀԿ-ական նախկին գործիչի խոսքով՝ ինքը նույնիսկ չի էլ մտածում քաղաքականություն վերադառնալու մասին.

«Ինձ ոչ ոք չի կարա զաստավիտ անի կամ ոնց ասած` ուժով իմ հետ խոսա, ոչ ոք չի կարա այդ հարցում: Դա իմ կամքն ա, ընտրություններին կմասնակցեմ, թե չեմ մասնակցի, կամ էլ, ասենք, քաղաքականության մեջ կամ, կամ չկամ: Էս պահին ըսկի մտքովս չի էլ անցնում, բայց տենում եմ` ինչ ա կատարվում, երևակայի, տղերքը մտածված քայլեր են անում, քանի որ եթե ժողովուրդը որոշում ա կայացրել, պետք ա ըսենց լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին