Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանը որոշ հանրապետականների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունների մասին

08 Հոկտեմբեր, 2018 21:13
Արման Եղոյանը  որոշ հանրապետականների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրապետականները կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ արդյունք են որոշ հանրապետականների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունները:

«Ինձ թվում է, իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը, նաև հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը. ի վերջո, նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է կառուցողական մոտեցում են ցուցաբերում»,- ընդգծեց Արման Եղոյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք այդ անձանց հետ առանձին հանդիպումներ եղե՞լ են, վարչապետի խոսնակը պատասխանեց՝ ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին