Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Խոչընդոտել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքները

08 Հոկտեմբեր, 2018 18:29
Խոչընդոտել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելուն պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն, հայտնում է տեսչության ֆեյսբուքյան էջը:

Տեսչական մարմնի աշխատակիցները սեպտեմբերի 3-ին, 6-ին և 16-ին օրենքով սահմանված կարգով «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Արմօյլ» ՓԲԸ, սակայն թվարկված բոլոր դեպքերում ընկերության ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ստուգման ընթացքը, չեն կատարվել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները, ինչի հետևանքով ԲԸՏՄ-ի կողմից հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընկերությունը հոկտեմբերի 24-ին ենթարկվել է վարչական տույժի՝ 250,000 դրամ գումարի չափով։

ԲԸՏՄ ղեկավարի հանձնարականի հիման վրա ս.թ․ հոկտեմբերի 8-ին ստուգում անցկացնելու նպատակով ստուգող խումբը կրկին այցելել է «Արմօյլ» ՓԲԸ, սակայն ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կողմից հերթական անգամ խոչընդոտվել է ստուգման անցկացումը։ Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին