Կարևոր իրադարձություններ

Կրկին բողոքի ցույց են անում խաղողագործները

08 Հոկտեմբեր, 2018 15:20
Կրկին բողոքի ցույց են անում խաղողագործները

Այսօր՝ հոկտեմբերի 8- ին, Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք բողոքում են խաղողի մթերման ցածր գնից։

Բնակիչների պնդմամբ ողջ ձմեռ գրեթե բոլոր մթերողները, այդ թվում Պռոշյանի գինու գործարանը, զանգել են խաղողագործներին և 1 կգ-ի համար առաջարկել առնվազն 350 դրամ: Բնակիչների կարծիքով, վերջին 15-20 օրվա Արմենիա Վայն ընկերության գնային քաղաքականույունը հանգեցրել է նրան, որ արդեն 1կգ –ի համար առաջարկվում է 250 դրամ:

«Բազմաթիվ փոքր մթերող ընկերություններ էլ ասում են , որ պատրաստ են անցած տարվա գներով մթերելու, պարզապես չեն կարող «Արմենիա Վայնի գլխից թռնել»»:

Համայնքի բնակիչները այս ամենում նույնիսկ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Վերջիններս կարծում են, որ սա արվում է, որպեսզի դժգոհության ալիքներ բարձրանան, այլապես ասում են, որ ոչ մի մթերող չի կարողանում բացատրել, թե ինչու են անցած տարվա համեմատ այդքան պակաս գին առաջարկում:

«Թե նախկին կառավարության ժամանակ ճանապարհներ ու գլխավոր մայրուղի էինք փակում, որպեսզի մեր խաղողը մթերեին, հիմա չենք ուզում նման քայլերի գնալ, քանի որ վստահ ենք, որ նոր կառավարությունը կպաշտպանի մեր շահերը և չենք ուզում մեր կառավարության համար նոր խնդիրներ ստեղծել»,-ասում են համայնքի բնակիչները: 

 

Լրահոս

Դիտել ավելին