Կարևոր իրադարձություններ

Լենա Նազարյանը կոչ է արել գործընկերներին սթափ գնահատել քաղաքական իրավիճակը

08 Հոկտեմբեր, 2018 12:04
Լենա Նազարյանը կոչ է արել գործընկերներին սթափ գնահատել քաղաքական  իրավիճակը

Այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է  համարում, որ քաղաքական ուժերը պարզ խոսեն՝ արդյոք պատրաստվո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո թեկնածու առաջադրել, արդյոք կո՞ղմ են, որ դեկտեմբերին տեղին ունենան ԱԺ ընտրությունները:

Հարցին՝ դեռևս չե՞ն  ստացել հավաստիացում, որ խորհրդարանական ուժերը չեն առաջադրի վարչապետի թեկնածու, Նազարյանըպատասխանել է.

«Ոչ ու կարծում եմ՝ պետք է ուղիղ տեքստով ասել, ոչ թե տարբեր կերպ աջացություն հայտնել հեղափոխությանն ու վարչապետին»:

Նա կոչ է արել գործընկերներին սթափ գնահատել իրավիճակն ու զգալ պատասխանատվությունը.

«Թեկնածու առաջադրելու դեպքում ճոճում են այն նավակը, որի մեջ իրենք են գտնվում. դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին