Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է կնոջ դի

06 Հոկտեմբեր, 2018 15:50
Հայտնաբերվել է կնոջ դի

Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ինի փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում բնակվող միայնակ տարեց կինը 3 օր է չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ սանհանգույցի հատակին, հայտնաբերել քաղաքացու դին (մոտ 80 տարեկան):

 

Լրահոս

Դիտել ավելին