Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում նորածնին կոչել են Նիկոլ՝ ի պատիվ ՀՀ վարչապետի

06 Հոկտեմբեր, 2018 12:16
Ֆրանսիայում նորածնին կոչել են Նիկոլ՝ ի պատիվ ՀՀ վարչապետի

Ֆրանսիայում լույս աշխարհ է եկել մի նոր Նիկոլ Փաշինյան: Լիոն քաղաքում բնակվող Փաշինյանների ընտանիքն օրերս համալրած աղջնակին ծնողները կոչել են Նիկոլ՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ծնողները դեռ մինչեւ երեխայի սեռն իմանալն են որոշել նրա անունը:

«Դեռ երեխայի սեռը չգիտեինք, կինս ասաց՝ ինչ էլ ծնվի, անունը Նիկոլ ենք դնելու»,- պատմել է երեխայի հայրը՝ Արշակ Փաշինյանը: Ի դեպ, ֆրանսահայ այս ընտանիքը որեւէ ազգակցական կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Երեխան՝ Նիկոլ Փաշինյանը, ծնվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 22:22-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին