Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայում ճանապարհի կենտրոնում տղամարդու դիով մահճակալ են հայտնաբերել

05 Հոկտեմբեր, 2018 22:56
Սաուդյան Արաբիայում ճանապարհի կենտրոնում տղամարդու դիով մահճակալ են հայտնաբերել

Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը հոկտեմբերի 4-ի երեկոյան մայրուղիներից մեկի մեջտեղում մահճակալ է հայտնաբերել, որի վրա ծածկոցի տակ տղամարդու մարմին է եղել:

Ինչպես հայտնում է «Ալ Արաբիան», մահճակալը հայտնաբերվել է Ասիր նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Աբհա քաղաքից 11 կմ հեռավորությամբ:

Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանները և դատաբժշկական փորձագետներն ուսումնասիրությունից հետո եկել են եզրակացության, որ մահացած տղամարդն անօրինական ներգաղթյալ է, որին սպանել են հրացանից արձակած կրակոցով:

Ներկա պահին պարզվում են կատարվածի հանգամանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին