Կարևոր իրադարձություններ

Արցախն արդեն թողարկում է սեփական արտադրության ԱԹՍ-ներ

05 Հոկտեմբեր, 2018 21:40
 Արցախն  արդեն թողարկում է սեփական արտադրության ԱԹՍ-ներ

ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյբուքյան իր գրառումով տեղեղկացրել է, որ հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բալոր անհրաժեշտ չափորոշիչները: Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին