Կարևոր իրադարձություններ

Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել. Դավիթ Տոնոյան

05 Հոկտեմբեր, 2018 15:31
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել. Դավիթ Տոնոյան

Այսօր Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ-երի ԳՇ պետը Արցախի հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հետ միասին հանդիպել է հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության եւ մարտունակության ապահովման հարցեր։ 

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադարի ռեժիմը։

Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»։

 

Լրահոս

Դիտել ավելին