Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Ինչո՞ւ Ծառուկյանի հետ հանդիպմանը չեն մասնակցել խմբակցության կարևոր դեմքերը. «Ժողովուրդ»

05 Հոկտեմբեր, 2018 09:35
Ինչո՞ւ Ծառուկյանի հետ հանդիպմանը չեն մասնակցել խմբակցության կարևոր դեմքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված ազգային համաձայնության կառավարության փլուզմանը ԲՀԿ-ն միանգամից չշտապեց արձագանքել: Պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն էր: Սակայն երեկ նա վերադարձել է արտերկրից, իր մոտ հրավիրել կուսակիցներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք այգում մտերմիկ զրույց են ունեցել` ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Ուշագրավը, սակայն, այն է, որ ԲՀԿ գրասենյակում Ծառուկյանի հետ հանդիպմանը մասնակցել է «Ծառուկյան» խմբակցության ոչ ամբողջական կազմը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ հանդիպմանը չեն մասնակցել կարևոր դեմքեր, ինչպիսիք են՝ Նաիրա Զոհրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը և այլք: Թե ինչն է պատճառը, որ նրանց չեն հրավիրել, թեև հանդիպման մասին հայտարարվել էր նաև սոցիալական ցանցերում, պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին