Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է և զգուշանո՞ւմ է հայտնվել հանրությանը. «Ժամանակ»

04 Հոկտեմբեր, 2018 08:29
Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է և զգուշանո՞ւմ է հայտնվել հանրությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ականները հայտարարում են, որ իրենց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը միայն այսօր կվերադառնա Հայաստան, չնայած ըստ այլ աղբյուրների՝ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն զգուշանում է հայտնվել հանրությանը:

ԲՀԿ-ում արդեն քննարկումներ են սկսվել ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: ԲՀԿ-ականների մի մասը, հասկանալով, որ իրենք խորհրդարանում հայտնվելու ոչ մի շանս չունեն, պնդում է, որ ԲՀԿ-ն չպետք է մասնակցի ընտրություններին, մյուսները համարում են, որ նույնիսկ այս վիճակում ԲՀԿ-ն կարող է զբաղեցնել խորհրդարանական ընդդիմության տեղը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին