Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    546
    554

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Նախօրեին պատգամավորները մնացել են անոթի, խորհրդարանից հեռացել են գիշերվա 2-ին․ «Հրապարակ»

04 Հոկտեմբեր, 2018 08:28
Նախօրեին պատգամավորները մնացել են անոթի, խորհրդարանից հեռացել են գիշերվա 2-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին խորհրդարանում «բանտարկված» պատգամավորներն այնքան սարսափած են եղել ԱԺ մատույցներում հավաքված բազմությունից, որ խումբ-խումբ կողպվել են աշխատասենյակներում եւ գինարբուք կազմակերպել։ Այդ տեսակետից ամենահայտնին, իհարկե, Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակն է, որտեղ նախօրեին կենացներն այնքան են քաղցրացել, որ մարդիկ մոռացել են, թե ինչի համար են հավաքվել։ ԲՀԿ-ականներն էլ Միքայել Մելքումյանի ընդարձակ սենյակում են պատսպարվել։ Պատգամավորների նկատմամբ «դավադրություն» է կազմակերպել նաեւ ԱԺ բուֆետը, որն աշխատանքային օրվա ավարտին փակել-գնացել է՝ նրանց թողնելով անոթի։ ԱԺ-ից հեռացել են գիշերվա 2-ին, ոմանք «ՀՀ» պետհամարանիշներով իրենց մեքենաները հայտնաբերել են վնասված։ Գալուստ Սահակյանի, ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանի եւ էլի մի քանիսի մեքենաների անվադողերն են ցուցարարները ծակել, մյուսների վրա անխնա խազեր են քաշել։ «Դե, ժողովուրդը ճիշտ չէր հասկացել օրինագիծը եւ իմ մեքենայի անիվներն էր վնասել։ Ոչինչ, չեմ նեղանում»,- մեծահոգաբար ասաց Վանիկ Ասատրյանը։ Ի  դեպ, արտահերթ նիստից բացակայող Գեւորգ Կոստանյանն էլ հասցրել է ափալ-թափալ Ծաղկաձորից վերադառնալ Երեւան, սակայն ԱԺ շենքի մատույցներում  հանդիպել է բազմությանը ու չի համարձակվել  առաջ գնալ։ Նրան անգամ առաջարկել են համարները հանել, մտնել ԱԺ, բայց Կոստանյանը չի համաձայնել՝ ասելով, թե «էդ տղեն չի»։ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանի ճանապարհն էլ ցուցարար կանայք են կտրել՝ քաշքշել, անպատվել, եւ նա հետ է դարձել։ Ապա հայտարարեց, որ չի մասնակցել արտահերթ նիստին, բայց միանում է գործընկերներին՝ կողմ է նախագծին։ Դաժան եւ անքուն գիշերվանից հետո երեկ առավոտյան պատգամավորները չէին կարողացել ժամանակին ներկայանալ նիստի, ինչի պատճառով մինչեւ կեսօր ԱԺ աշխատանքները կաթվածահար էին»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին