Կարևոր իրադարձություններ

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճ է գրանցվել

03 Հոկտեմբեր, 2018 15:54
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճ է գրանցվել

2018թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի, մսի, կաթնամթերքի՝ համապատասխանաբար՝ 2.2%, 2.3%, 4.9% գնաճը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում  2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 19.2%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 2.2% գնաճ:

Մրգի ապրանքախմբում, ըստ վիճակագրության, 2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4% գնաճ, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 6.1% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 2.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 4.9% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 26.2% գնաճը:

Ըստ վիճակագրության՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 15.4%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնանկում:

Նշենք նաև, որ 2018թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.5%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում:

 

Լրահոս

Դիտել ավելին