Կարևոր իրադարձություններ

Վարչապետ ընտրելու սխեման պետք է աշխատեցվի Ֆրանկոֆոնիայից հետո. Սարգսյան

03 Հոկտեմբեր, 2018 00:13
Վարչապետ ընտրելու սխեման պետք է աշխատեցվի Ֆրանկոֆոնիայից հետո. Սարգսյան

Իրադարձությունների այսպիսի զարգացումը սպասելի չէր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Ես ժամը 4-ին չեմ էլ մնացել ԱԺ–ում, գնացել եմ Արարատ, այնտեղից եմ լսել, հետ եմ եկել»,–նշեց նա։

Պատգամավորը համոզված է՝ օրինագիծը շրջանառության մեջ դնելն ու անցկացնելը պետության դեմ էր. «Այն, ինչ արվել է, շատ վատ ժամանակ է ընտրվել, որովհետեւ դիմացը Ֆրանկոֆոնիան է, չէր կարելի այսպիսի բան անել, սա պետության դեմ է, պետք է խնդիրը լուծել այնպես, որ վարչապետի նշած գործընթացները տեղի ունենան Ֆրանկոֆոնիայից հետո, թե Ազնավուրի հուղարկավորությունից հետո»։

Նա նաեւ շեշտում է՝ չի կարելի Ֆրանկոֆոնիայի միջոցառումը տապալել, այդ հնարավորությունը կորցնել. «Սխեման հետեւյալն է՝ նշանակվում են նոր նախարարներ, վարչապետը հրաժարական է տալիս, որից հետո 2 անգամ վարչապետ չընտրելով գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս սխեման պետք է աշխատեցվի Ֆրանկոֆոնիայից հետո։ Չի կարելի Ֆրանկոֆոնիայի միջոցառումը, այդ հնարավորությունը կորցնել»։

 

Լրահոս

Դիտել ավելին