Կարևոր իրադարձություններ

Վարչապետը դրսում ստորագրեց ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների անդամ նախարարների ազատման հրամանները

02 Հոկտեմբեր, 2018 21:55
Վարչապետը դրսում ստորագրեց ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների անդամ նախարարների ազատման հրամանները

 Նիկոլ Փաշինյանը հենց Բաղրամյան պողոտայում  ստորագրեց նախարարների ազատման հրամանները:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ եւ աշխատել մեզ հետ, այդ ցնկությունը ունենք նաեւ մենք»,-հավելեց Ն. Փաշինյանը՝ ասելով, որ կսպասեն նաեւ նախագահի ստորագրություններին, իսկ կառավարության նիստում կքննարկեն մարզպետների հեռացման հարցը:

Հրամանագրերը պետք է ստորագրի ՀՀ նախագահը, բայց վարչապետը հայտարարեց, որ իր հրամանով ազատում է նախարարներին իրենց զբաղեցրած պաշտոններից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանը, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին