Կարևոր իրադարձություններ

Էլիտար կացարանի վարձակալությամբ աշխարհի ամենաթանկ քաղաքները

15 Հոկտեմբեր, 2015 18:52
Էլիտար կացարանի վարձակալությամբ աշխարհի ամենաթանկ քաղաքները

Էլիտար կացարանը միշտ էլ թանկ հաճույք է, հատկապես` վարձակալության դեպքում:

Էլիտար կացարանի վարձակալության առումով ամենաթանկ քաղաքն է Քեյփթաունը: Երկրորդ տեղում գտնվում է Ցյուրիխը, իսկ երրորդում` Տորոնտոն: Այս մասին հաղորդում է Prian.ru-ն:

Մեկ տարվա ընթացքում էլիտար կացարանի վարձակալության գլոբալ ցուցանիշն աճել է 0.2 տոկոսով: 2010-ի առաջին եռամսյակից ի վեր սա ամենաաննշան աճն է:

Այս վարկանիշում 10.2 տոկոսով առաջատար է Քեյփթաունը` 2015-ի հունիսի տվյալներով: Ստորև ներկայացվում է «առաջատարների» տասնյակը:

1. Քեյփթաուն – 10․2%
2. Ցյուրիխ- 8․3%
3. Տորոնտո- 4․5%
4. Լոնդոն – 3․4%
5. Գուանչժոու – 2․8%
6. Հոնքոնգ- 2․4%
7. Նայրոբի- 1․4%
8. Շանհայ- 1․4%
9. Տոկիո – 1․1%
10. Թայբեյ – 0․9%

 

Լրահոս

Դիտել ավելին