Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Վարչապետն ընդունել է արծվաշենցիներին

02 Հոկտեմբեր, 2018 16:46
Վարչապետն ընդունել է արծվաշենցիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետեւանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները եւ մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արծվաշենցիները հայտնել են, որ 1992թ. ի վեր գույքային փոխհատուցման եւ բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն եւ 1 անգամ 708 մլն դրամի չափով: Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ կառավարության նախորդ տարիների որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրվել է: Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը եւ պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:

Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծման ուղիները: Միեւնույն ժամանակ վարչապետը հորդորել է արծվաշենցիներին՝ հստակ ձեւակերպել ակնկալիքները կառավարությունից եւ ներկայացնել միասնական տեսակետ փոխհատուցման ծավալի եւ ժամանակացույցի վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ 20-օրյա ժամկետում վերհանել եւ ներկայացնել ողջ տեղեկատվությունը 1992թ. ի վեր պետության կողմից արծվաշենցիներին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ. ե՞րբ եւ որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է ծախսվել եւ ո՞ւմ է տրվել թե′ անվանական, թե′ ընդհանուր կտրվածքով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ողջ տեղեկատվությունը կվերլուծվի, կհամադրվի, կստուգվի եւ հաջորդ հանդիպմանը համատեղ կքննարկվեն հետագա անելիքները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին