Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն

02 Հոկտեմբեր, 2018 15:41
ՌԴ-ն ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի վերաբերյալ: Մասնավորապես ասվում է․

«Ռուսաստանը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն: Հուսով ենք, որ Դուշանբեում կայացած զրույցը կնպաստի այդ խնդրի իրագործմանը»։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին միջնորդական աջակցություն ցուցաբերել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

 

Լրահոս

Դիտել ավելին