Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է. Գրիգորյան

02 Հոկտեմբեր, 2018 14:12
Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է. Գրիգորյան

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է:

Նա, մասնավորապես, գրել է.

«Խումբը տեսչության հետ կապ չունի և ձևավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով: Վաղը խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաև Լիդիան Արմենիա ընկերության առարկությունները կներկայացնեմ վարչապետի աշխատակազմին: Այս նյութերը գաղտնի չեն և համակարգված կերպով կտրամադրվեն նաև մամուլին ու այլ շահագրգիռ անձանց:

Ի տարբերություն տեսչական մարմնի, աշխատանքային խումբն իրավունք ուներ և արել է նաև ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության և դրա հիման վրա տրված բնապահպանական փորձաքննական եզրակացության վերաբերյալ դիտարկումներ:

Նշեմ նաև, որ վաղը մեկում եմ Կապան՝ Քաջարանի հանքավայրի վերաբերյալ աշխատանքային խմբի ձևավորման օրակարգով:

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ից, Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում,որտեղ կներկայացվի տեղեկատվություն աշխատանքային խմբի գործունեության, դրա իրավական հիմքերի, արդյունքների կարևորության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ: Սկսենք Քաջարանի հարցով աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Համեցեք քննարկման»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին