Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Շառլ Ազնավուրի հիշատակը

02 Հոկտեմբեր, 2018 10:40
Ազգային ժողովը նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Շառլ Ազնավուրի հիշատակը

Ազգային ժողովը մինչ նիստը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ կորցրեցին ոչ միայն հռչակավոր անձնավորության և ազգի զավակին, այլ նաև բարեկամի ու գործընկերոջ:

«Մենք, իհարկե, կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորս հնարավորություն ունեցել ենք շփվելու, համագործակցելու նրա հետ: Անձամբ ինձ համար, ես ոչ միայն կորցրեցի հռչակավոր անձնավորության և ազգի զավակին, այլ նաև իմ լավ բարեկամին ու գործընկերոջը, երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք հանուն երեխաների առողջության, նրանց ապագայի: Այն զգացմունքները, որոնք կան իմ մեջ հանդեպ Շառլ Ազնավուրի, միմիայն կապված են նրա բարի ու ազնիվ մոտեցումների և այն ամենի հետ, ինչ տվեց ոչ միայն հայ ազգին, այլև ամբողջ աշխարհին»,-ասաց ԱԺ նախագահը:


Հիշեցնենք, որ 94 տարեկանում երեկ կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 

 

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին