Կարևոր իրադարձություններ

Ազնավուրի մահվան պատճառը պարզելու համար դիահերձում կիրականացվի. Տարասկոնի դատախազ

02 Հոկտեմբեր, 2018 10:30
Ազնավուրի մահվան պատճառը պարզելու համար դիահերձում կիրականացվի. Տարասկոնի դատախազ

Մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը, հայտնում է voici.fr կայքը:

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:

Կայքը հիշեցնում է, որ Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր և ստիպված էր եղել չեղարկել իր համերգները:

«Հիմքեր, որ նրա մահը կասկածելի բնույթ է ունեցել, չկան, բայց նրա մահվան հանգամանքները դեռևս հստակորեն պարզ չեն»,- ասել է Դեժարդինը:

Դիահերձումը կիրականացվի հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 10:30-ին, Նիմի հիվանդանոցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին