Կարևոր իրադարձություններ

Հարուցվել է 68.4 մլրդ դրամի չափով կոռուպցիոն բնույթի քրեական գործեր

01 Հոկտեմբեր, 2018 23:59
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Հարուցվել է 68.4 մլրդ դրամի չափով կոռուպցիոն բնույթի  քրեական գործեր

 Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ 2018 թվականի մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ:

 «Գումարի կարգավիճակի մասով տեղեկություններ կհրապարակեմ առաջիկայում՝ հաշվարկի և տվյալների ստուգման գործընթացի ավարտից հետո։


Կոռուպցիան հիմնահատակ անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության հետ։ Կոռուպցիան պետք է ջախջախվի»,– գրել է Արեն Մկրտչյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին