Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրին հուղարկավորելու են Մոնֆոր Ամորի համայնքի գերեզմանատանը

01 Հոկտեմբեր, 2018 20:31
Շառլ Ազնավուրին հուղարկավորելու են Մոնֆոր Ամորի համայնքի գերեզմանատանը

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ամենայն հավանականությամբ, հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Ամորի համայնքի գերեզմանատանը:

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ հենց այդտեղ էր, որ Շ. Ազնավուրը ցանկանում էր իրեն հուղարկավորեն: Մոնֆոր Ամորի համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր այցելում իր ընտանիքի հետ:

Հաղորդագրություններում չի նշվում, թե երբ տեղի կունենա հուղարկավորությունը:
 

Լրահոս

Դիտել ավելին