Կարևոր իրադարձություններ

Մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հիշատակին

01 Հոկտեմբեր, 2018 18:35
Մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հիշատակին

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այսօր Մոսկվա կինոթատրոնի դիմաց հարգանքի տուրք կմատուցվի հայազգի մեծանուն երգչի հիշատակին:

Տարածված հայտարարության մեջ ասված է՝ 

Հարգելի հայրենակիցներ, մեծ ցավով իմացա, որ մահացել է հայ մեծանուն երգիչ և իր ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանին անգնահատելի օգնություն ցուցաբերած բոլորիս շատ սիրելի Շառլ Ազնավուրը։ 

Այսօր երեկոյան 8։00-ին հավաքվենք Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, և մեր հարգանքի տուրքը մատուցենք մեծանուն երգչի հիշատակին։ 

Խնդրում եմ, բերել այնպիսի մոմեր, որոնք չեն աղտոտի շրջակա տարածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին