Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսը ելույթ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

25 Սեպտեմբեր, 2018 13:55
Կաթողիկոսը ելույթ է ունեցել  Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Այսօր  Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վարչապետ Փաշինյանը  Նյու Յորքում ներկա են գտնվել «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում կազմակերպված «Արմենիա» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
Վեհափառն ունեցել է կարճ ելույթ, որում ասվում է.

 «Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր ազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքի Մետրոպելիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։

Բացման խոսքից հետո Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է փոխանցել Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:

 

Լրահոս

Դիտել ավելին